Skip to content

«Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում»

🗣️Կապան համայնքում կայացավ «Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական հանդիպումը։

🎯 Միջոցառման նպատակն էր ամրապնդել համայնքի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների պայմաններում՝ մասնակիցներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ խուճապից խուսափելու և արդյունավետ արձագանքելու համար: Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին տարաբնույթ աղետների բնույթն ու պատճառները, գնահատեցին Կապան համայնքին բնորոշ ռիսկերն ու դրանց կանխարգելման հնարավոր ուղիները։

🛡️ Հատուկ ուշադրություն դարձվեց արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծի կանոններին՝ ներառյալ տարհանման, հաղորդակցության և առաջին օգնության հիմնական սկզբունքները։ Ինտերակտիվ գործիքների և թիմային վարժությունների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառելու ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում՝ զարգացնելով թիմային աշխատանքը և արագ արձագանքման հմտությունները։

💬 Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին նախաձեռնությունը՝ նշելով, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են համայնքային դիմակայունության և համատեղ անվտանգության ապահովմանը։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid0298GzbPYAMDFtmxdC4Cs4YBaYBFxFqWHW2LV6VozGo775phRgcaY2CHcmpCGmX6bel

#EmbassyoftheNetherland

#Sose