«Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում» ծրագրի շրջանակներում հանդիպումները շարունակվում են։
Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրում։
Միջոցառման նպատակն էր ամրապնդել մասնակիցների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների պայմաններում՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ խուճապի չմատնվելու, արագ և արդյունավետ արձագանքելու համար: Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին տարաբնույթ աղետների պատճառներն ու հետևանքները, գնահատեցին Անգեղակոթ համայնքին բնորոշ ռիսկերն ու դրանց կանխարգելման ուղիները։
Հատկապես կարևորվեց արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծի կանոնների կիրառումը՝ ներառյալ տարհանման, հաղորդակցության և առաջին օգնության հիմնական սկզբունքները։ Ինտերակտիվ գործիքների և թիմային վարժությունների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառելու ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում։