«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի
շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների իրացման թեմայով։
Հանդիպումներին ներկա էին ՀՀ մարզերի տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացան կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին և հնարավորություններին, կարծրատիպերին և դրանց ազդեցությանը հասարակության վրա։
Դասընթացների ընթացքում ներկայացվեցին տեսանյութեր, վիճակագրական տվյալներ և մի շարք տեղեկատվական նյութեր, որոնք նպաստեցին թեմայի խորքային ընկալմանը։
Մասնակիցները նաև ծանոթացան ընտանեկան բռնության, դրա կանխարգելման ուղիներին և առկա իրավական մեխանիզմներին։
Դասընթացը բավականին ինտերակտիվ էր և մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։
Խմբային աշխատանքների և ակտիվ քննարկումների միջոցով մասնակիցները ավելի խորը պատկերացում կազմեցին թեմայի վերաբերյալ։

