Skip to content

«Իրազեկ և դիմակայուն քաղաքացիական հասարակություն»

Մեկնարկեցինք «Իրազեկ և դիմակայուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը․ևս մեկ կարևոր ծրագիր, որի նպատակն է նպաստել #Սյունիքի և #ՎայոցՁորի մարզերի ՀԿ-ների կարողությունների զարգացմանը՝ դիմակայելու անվտանգության մարտահրավերներին:

📍 Առաջին հանդիպումն անցկացվեց Վայոց Ձորի մարզում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝

🔹 Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) հայեցակարգն ու բաղադրիչները,

🔹 Տարածաշրջանային հիմնական վտանգները և համապատասխան անվտանգ վարքագծային կանոններ,

🔹 Վաղ ազդարարում, տարհանում և պատսպարում:

💬 Մասնակիցները բարձր գնահատեցին թեմայի արդիականությունը և կարևորությունը՝ հատկապես անվտանգության ապահովման տեսանկյունից։

📅 Հանդիպումները կլինեն շարունակական, արդյունքում կազմակերպությունների համար կմշակվեն անվտանգության պլաններ։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02cvzmGBTW8EM8bTRkshWCJjRuXWMfpNs14ATimus6Ht7a8Jr6muvovvKkH36pMkELl

––––––––––––––––––––––––––––––––––––––

‘This project was produced with the financial support of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of Sose Women’s Issues NGO and do not necessarily reflect the views of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation.’

#BSTproject

#DGNear

#Dose