«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակում մասնակիցներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն ունեցան հանդիպելու ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ։
Ինչպես նախորդ հանդիպման ընթացքում, այս անգամ ևս քննարկումները կառուցողական և բովանդակալից էին։ Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք կարևոր հարցեր՝ կապված կանանց հզորացման, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների ստեղծման հետ։
Պատգամավորները ոչ միայն արձագանքեցին նոր բարձրացված խնդիրներին, այլև անդրադարձան նախորդ հանդիպման ժամանակ հնչած հարցերին՝ ներկայացնելով, թե ինչպես են դրանք քննարկվել և շարունակվում քննարկվել Ազգային ժողովում։
Մասնակիցները կարևորեցին նման բաց և անմիջական ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման հանդիպում ոգեշնչող է, հզորացնող և մղող՝ դեպի փոփոխություններում ակտիվ մասնակցություն։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է երկխոսության, համագործակցության և կանանց ներուժի իրացման կարևորությունը՝ հասարակական և քաղաքական կյանքում։

