«Իրազեկ և դիմակայուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակում կայացավ հերթական հանդիպումը։
🤝 Հանդիպման ընթացքում մասնակցիները քննարկեցին մի շարք կարևոր թեմաներ՝
🔸 Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) հայեցակարգը և դրա հիմնական բաղադրիչները
🔸 Տարածաշրջանային բնորոշ վտանգները և անվտանգ վարքագծի կանոնները
🔸 Վաղ ազդարարման համակարգերը, տարհանման ու պատսպարման գործընթացները
💬 Քննարկումների ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով ու հարցերով՝ անդրադառնալով հատկապես արտակարգ իրավիճակներում պետական և ոչ պետական կառույցների պատրաստվածության, ռեսուրսների առկայության ու հասանելիության խնդիրներին։
📢 «Ինչքան էլ տեսականորեն տիրապետես նյութին, երբ գալիս է գործելու պահը, կարող ես խուճապի մատնվել։ Դրա համար նման հանդիպումները շատ անհրաժեշտ են․ օգնում են, որ վտանգի դեպքում գործես արդյունավետ ու առանց լարվածության», — նշել են մասնակիցները։
🛡 Բոլոր ներկաները միաձայն ընդգծեցին ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ այն նպաստում են համայնքների դիմակայունության, գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը։
🎯 Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է ամրապնդել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող ՔՀԿ-ների կարողությունները՝ հանուն ավելի իրազեկ ու դիմակայուն քաղաքացիական հասարակության՝ ի պատասխան անվտանգության շարունակական մարտահրավերներին։
https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02C7VygzVeV54ekZVRqWU2cgvC463uGFzgGJCxq4EsR1Vp8srCcLm1YAfHWrRzbPPYl
––––––––––––––––––––––––––––––––––––––
‘This project was produced with the financial support of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of Sose Women’s Issues NGO and do not necessarily reflect the views of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation.’

