«Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում» ծրագրի շրջանակներում հանդիպումները շարունակվում են․ հերթական հանդիպումը տեղի ունեցավ Տեղ համայնքի #Կորնիձոր բնակավայրում։ Միջոցառմանը ներկա էին Կորնիձոր բնակավայրի վարչական ղեկավարը, Կորնիձոր և Տեղ վարչական շրջանների համայնքների ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն էր ամրապնդել մասնակիցների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների պայմաններում՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ խուճապի չմատնվելու, արագ և արդյունավետ արձագանքելու համար: Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին տարաբնույթ աղետների պատճառներն ու հետևանքները, գնահատեցին Կորնիձոր համայնքին բնորոշ վտանգներն ու դրանց կանխարգելման ուղիները։
Հատկապես կարևորվեց արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծի կանոնների կիրառումը՝ ներառյալ տարհանման, հաղորդակցության և առաջին օգնության հիմնական սկզբունքները։ Թիմային վարժությունների և քննարկումների միջոցով մասնակիցները ամրապնդեցին իրենց գիտելիքները։
Լուսանկարները՝

