«Իրազեկ և դիմակայուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակում #Սյունիքի և #ՎայոցՁորի մարզերում անցկացվեցին Թվային անվտանգության և կիբեռանվտանգության դասընթացներ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին․
Թվային անվտանգության մարտահրավերները Հայաստանի քաղաքացիական հասարակության համար
Ամուր գաղտնաբառերի ստեղծման, երկգործոն նույնականացման և օգտահաշիվների պաշտպանության մեթոդներ, ինչպես նաև ծանոթացան քաղհասարակության թվային անվտանգության հիմնական ստանդարտներին։
Մասնակիցները տեղում իրականացրին անվտանգության կարգավորումներ և թարմացումներ, ծանոթացան թե ինչպես անվտանգ օգտվել ծրագրերից։
Դասընթացը նպաստեց մասնակիցների թվային գրագիտության և անձնական ու կազմակերպչական տվյալների պաշտպանության հմտությունների զարգացմանը։
––––––––––––––––––––––––––––––––––––––
‘This project was produced with the financial support of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of Sose Women’s Issues NGO and do not necessarily reflect the views of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation.’

