Skip to content

«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում»

💫Ամփոփեցինք «Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագիրը .

📑Մենք արձանագրեցինք մեր անցած ճանապարհը, կատարված աշխատանքներն ու ամենակարևորը՝ տեսանք փոփոխությունները, որոնք արդեն իսկ սկսվել են մասնակիցների կյանքում։

↪️Այս ծրագիրը պարզապես դասընթաց չէր. այն դարձավ հարթակ՝ վերագտնելու ինքնավստահությունը, բացահայտելու ներուժը և մի քայլով մոտենալու երազանքներին։

🆒Կանանցից շատերն արդեն սկսել են ավելի ակտիվ գործունեություն ծավալել իրենց համայնքներում՝ հանդես գալով նախաձեռնություններով, առաջնորդությամբ ու վստահությամբ։

💟Նրանք ընդգծեցին, որ այս փորձառությունը դարձավ իրենց կյանքի նոր փուլ սկսելու լուրջ հնարավորություն։

🆒Մենք սա համարում ենք ծրագրի ամենամեծ հաջողություններից մեկը։

🔆Մենք արդեն իսկ նախատեսում ենք հետագա քայլերն ու նոր նախաձեռնությունները։

Սա դեռ նոր սկիզբ է՝ և՛ նրանց, և՛ մեզ համար։

-Sose’s Women/Սոսեի կանայք | Facebook

#SILC

#SOSE