Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը տեղի ունեցավ Սիսիան համայնքի Հացավան բնակավայրում։
Մասնակիցները շատ ակտիվ մասնակցում էին քննարկումներին, բերում իրենց համայնքում արդեն պատահած աղետների օրինակներ, ինչպես նաև նշում, թե ինչպես են իրենք կարողացել համայնքային և անհատական մակարդակներում դիմակայել աղետներին և կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև տարաբնույթ աղետների պատճառներն ու հետևանքները, գնահատեցին Հացավան համայնքին բնորոշ վտանգներն ու դրանց կանխարգելման ուղիները։
Միջոցառման նպատակն էր ամրապնդել մասնակիցների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների պայմաններում՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ խուճապի չմատնվելու, արագ և արդյունավետ արձագանքելու համար:

