«Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում» ծրագրի շրջանակում հերթական հանդիպումը տեղի ունեցավ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։
Մասնակիցները ակտիվորեն ներգրավված էին քննարկումներում՝ ներկայացնելով Մեղրիում երբեմն առաջացող բնական և տեխնածին վտանգների օրինակներ, ինչպես օրինակ՝ հրդեհներ չորային եղանակների ընթացքում, սողանքներ, հեղեղներ և սահմանային լարված իրավիճակներ։ Նրանք նաև կիսվեցին իրենց փորձով՝ պատմելով, թե ինչպես են կարողացել համայնքային և անհատական մակարդակներում ճիշտ արձագանքել և հաղթահարել նման իրավիճակները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները վերլուծեցին տարբեր տեսակի աղետների պատճառներն ու հետևանքները, գնահատեցին Մեղրիին բնորոշ ռիսկերը և քննարկեցին դրանց կանխարգելման ու նվազեցման հնարավոր ուղիները։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել բնակիչների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների պայմաններում՝ նրանց փոխանցելով անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ խուճապի չմատնվելու, արագ կողմնորոշվելու և արդյունավետ արձագանքելու համար։

