Իրազեկման հանդիպում #Քաջարան համայնքում
Սոսե ՀԿ-ն իրազեկման հանդիպում է իրականացրել Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում։
Հանդիպմանը մասնակցել են ուսումնարանի ուսանողներն ու դասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Քննարկման հիմնական շեշտադրումը դրվել էր #SafeYOU հավելվածի ներկայացման վրա, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը առողջ հարաբերությունների, հավասարության և բռնության կանխարգելման թեմաներով։
Մասնակիցները տեղում ծանոթացել են հավելվածի գործառույթներին ու հնարավորություններին, ներբեռնել այն և ուսումնասիրել՝ հասկանալով, թե ինչպես կարող է այն օգտակար լինել առօրյայում։
Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել քննարկմանը՝ կիսվելով իրենց պատկերացումներով առողջ հարաբերությունների մասին, արտահայտելով կարծիքներ և տպավորություններ։
Հանդիպումն անցել է ջերմ և բաց մթնոլորտում՝ ուղեկցվելով հետաքրքիր հարցերով, ակտիվ մասնակցությամբ և հետագա համագործակցության ակնկալիքներով։
Կից լուսանկարները՝ https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02zrGELBuKcBa3ujtUiCYvz3ZEL7xtaJVusx3Hr2FgN3DMiuQ1mEsurMWpCdixdwjZl
———————————————————————
«Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի/Safe YOU։ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն հանդիսանում է WISE ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհառու։ Սույն նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն ներկայացնի Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի, Մերսի Քորփ Վրաստանի և ԻՄԻՆ Նախաձեռնություններ Հիմնադրամի տեսակետները։

