Skip to content

«Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում»

«Ինչպես դառնալ դիմակայուն ճգնաժամային իրավիճակներում ծրագրի շրջանակում հերթական հանդիպումը կայացավ Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում։

📎Քննարկումների ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց համայնքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների օրինակներով, փորձեցին վերլուծել պատճառները և ձևակերպել այն քայլերը, որոնք կնպաստեն նման իրավիճակներում ավելի արագ և արդյունավետ արձագանքելուն։

Հանդիպման ընթացքում ուշադրություն դարձվեց նաև համայնքային համերաշխության և փոխօգնության կարևորությանը՝ ընդգծելով, որ ճգնաժամային իրավիճակներում ոչ ոք չպետք է մնա միայնակ։

📌Հանդիպման նպատակն էր բարձրացնել բնակիչների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների պայմաններում՝ նրանց փոխանցելով անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ խուճապի չմատնվելու, արագ կողմնորոշվելու և արդյունավետ արձագանքելու համար։

Եղի՛ր իրազեկ և պաշտպանված։

#EmbassyoftheNetherland

#Sose

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02AhmUyjZidfNCgsppsMn9Uz6kpx2P2XA84WdRLFFHzeT7AnV3e8crVW6QB3KHB43Vl