«Իրազեկ և դիմակայուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակում Գորիս համայնքում տեղի ունեցավ ծրագրի վերջին ամփոփիչ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպությունների կողմից մշակված ճգնաժամային արձագանքման գործողությունների պլանները։
Խմբային աշխատանքների միջոցով նրանք ներկայացրին նաև անվտանգության պլանների ակտիվացման ընթացակարգերը՝ ներառյալ ակտիվացման փուլերը, ժամանակային շրջանակները, ներքին հաղորդակցման մեխանիզմները և փաստաթղթավորման կարգը։
Նշենք, որ պլանների մշակման ամբողջ ընթացքում մասնակիցները ստացել են ծրագրի դասընթացավարի մասնագիտական աջակցությունը, որը նպաստել է աշխատանքների բարելավմանը, համակարգմանը և վերջնականացմանը։
––––––––––––––––––––––––––––––––––––––––
”This project was produced with the financial support of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of Sose Women’s Issues NGO and do not necessarily reflect the views of the European Union and the Black Sea Trust for Regional Cooperation.’
Լուսանկարները՝

