Skip to content

«Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության»

🗣️Իրազեկման հանդիպում #Կապանում

Սոսե ՀԿ-ն Կապան քաղաքում անցկացրել է տեղեկատվական և ինտերակտիվ հանդիպում՝ #SafeYOU հավելվածի իրազեկման վերաբերյալ։ Հանդիպումը ընթացել է ջերմ, բաց և ակտիվ քննարկումներով։

🔎Մասնակիցները տեղում ներբեռնել և փորձարկել են հավելվածը, ծանոթացել դրա բոլոր գործառույթներին՝ ինչպես օգնություն խնդրելու, ահազանգ ուղարկելու, այնպես էլ օգտակար տեղեկատվությանը արագ հասանելիություն ունենալու հնարավորություններին։

🔎Քննարկումների ընթացքում մասնակիցները բացահայտել են, որ Safe YOU-ն ոչ միայն արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման գործիք է, այլև հարթակ՝ տարբեր ֆորումների մասնակցելու, մասնագետներից խորհրդատվություն ստանալու, ինչպես նաև փորձի ու կարծիքների փոխանակման համար։

💭Հանդիպման ընթացքում մասնակիցները նշեցին, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական լուծումները կարող են դառնալ վստահելի գործընկեր՝ սեփական և շրջապատի անվտանգությունը պահպանելու, ինչպես նաև անվճար և որակյալ աջակցություն ստանալու հնարավորություններ ստեղծելով։

📌Safe YOU հավելվածը կարևոր է յուրաքանչյուրի համար՝ անկախ սեռից, տարիքից կամ զբաղվածությունից։ Այն միավորում է անվտանգությունը, կրթությունը և հաճելի ժամանցը։

———————————————————————

«Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։

Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի/Safe YOU։ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն հանդիսանում է WISE ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհառու։

Սույն նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն ներկայացնի Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի, Մերսի Քորփ Վրաստանի և ԻՄԻՆ Նախաձեռնություններ Հիմնադրամի տեսակետները։

#SafeYOU🫂

Լուսանկարները՝

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02afFMqWhQ7i88sXgHMfDdkZNbp3BecjZMJnA7hdaa41tnRnbV1sUfgTScjKTqyTyKl