Skip to content

«Կանանց Ձայնը Խաղաղության Համար»

🗣️Մեկնարկեցինք «Կանանց Ձայնը Խաղաղության Համար» ծրագիրը:

📎Ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումները տեղի ունեցան Վայոց Ձորի Ջերմուկ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում։

☑️Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացան «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի հիմնական դրույթներին։ Քննարկվեց նաև կանանց մասնակցության կարևորությունը ազգային ծրագրի գործողությունների իրականացման և տեղայնացման գործընթացում։

➡️Մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հարցերը, փոխանակել տեսակետները և հստակեցնել թեմայի վերաբերյալ իրենց պատկերացումները։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև այլ հետաքրքիր և բովանդակալից հանդիպումներ։

––––––––––––––––––––––––––––––––––––––––

Այս աշխատաժողովը իրականացվել է «Կանանց Ձայնը Խաղաղության Համար» ծրագրի շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։