«Կանանց Ձայնը Խաղաղության Համար» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումները կայացան Վայոց Ձորի մարզի #Վայք և Սյունիքի մարզի #Սիսիան համայնքներում՝ ներգրավելով համայնքային տարբեր դերակատարներին և տեղի բնակիչներին։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացան «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի հիմնական դրույթներին, ինչպես նաև կանանց առաջնորդության կարևոր դերին նաև խաղաղաշինական գործընթացներում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կանանց ներգրավվածության կարևորությանը ազգային գործողությունների ծրագրի իրականացման և դրա տեղայնացման գործընթացում՝ հաշվի առնելով Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի առանձնահատկություններն ու առկա մարտահրավերները։
Քննարկումներն ընթացան ակտիվ ու կառուցողական մթնոլորտում․ մասնակիցները բարձրաձայնեցին իրենց համայնքներին առնչվող խնդիրները, կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին դիտարկումներ, մտքեր և առաջարկներ՝ ՝ ուղղված կանանց դերակատարության ուժեղացմանը խաղաղության և կայուն զարգացման գործընթացներում։
Հանդիպումների ավարտին մասնակիցները միաձայն ընդգծեցին թեմայի արդիականությունն ու կարևորությունը հատկապես սահմանամերձ մարզերի համար և վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ իրենց գիտելիքներով, փորձով և հնարավորություններով նպաստելու ծրագրի իրականացմանը, շարունակականությանը և համայնքներում դրա ազդեցության խորացմանը։
————————————————–
Այս աշխատաժողովը իրականացվել է «Կանանց Ձայնը Խաղաղության Համար» ծրագրի շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։

