«Կանանց ձայնը խաղաղության համար» ծրագրի շրջանակներում իրականացավ հերթական աշխատանքային հանդիպումը Սյունիքի մարզի պետական կառույցների ներկայացուցիչների համար։
Հանդիպմանը մասնակցել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝
համայնքային աշխատողներ
ուժային կառույցների ներկայացուցիչներ
կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, արդար և զգայուն մոտեցումների կարևորությանը, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ազդեցությանը տարբեր խմբերի վրա։
Քննարկվել է նաև պետական և համայնքային համակարգերում կարիքահեն և զգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը։
Հանդիպման շրջանակում ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևը, ՀՀ-ում դրա իրականացման ընթացքը, ինչպես նաև գործող ազգային ծրագրերը։
Քննարկումների ընթացքում մասնակիցները կարևորել են համայնքային արձագանքի արդյունավետության բարձրացումը և հանրային վստահության ամրապնդումը՝ մարդկանց իրական կարիքներին ուղղված կարիքահեն մոտեցումների կիրառման միջոցով։
Մասնակիցները նաև շեշտեցին նման հանդիպումների իրականացման անհրաժեշտությունը, քանի որ այդպիսի հանդիպումները կարևոր հարթակ են տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև համագործակցության խորացման, անվտանգության գործընթացներում կանանց դերի ամրապնդման և առավել արդյունավետ պետական արձագանքի ձևավորման համար։
——————————————————
Այս աշխատաժողովը իրականացվել է «Կանանց Ձայնը Խաղաղության Համար» ծրագրի շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։

