«Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» օրակարգի շրջանակներում իրականացվել են ամփոփիչ հանդիպումներ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան և Մեղրի համայնքներում։ Հանդիպումներին մասնակցել են 80 համայնքային աշխատակիցներ և հետաքրքրված քաղաքացիներ ։
Հանդիպումների ընթացքում իրականացվել է «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ![]()
![]()
![]()
բանաձևի տեղայնացնման քննարկում՝ համապատասխանեցնելով այն յուրաքանչյուր մարզի և համայնքի առանձնահատկություններին։ Յուրաքանչյուր համայնք ընտրել և ձևակերպել է իր ռազմավարական առաջնահերթ ուղղությունները։
Բացի այդ, տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են իրականացված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև քննարկվել են հետագա համագործակցության և աշխատանքների հիմնական ուղղությունները։
Տեղայնացված գործողությունների պլանները ներկայացվելու են առաջիկայում տեղի ունեցող ավագանու նիստերին։
————————————————–
Այս աշխատաժողովը իրականացվել է «Կանանց Ձայնը Խաղաղության Համար» ծրագրի շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։

