Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեկնարկել ենք «Հզորացնել կանանց քաղաքական հմտությունները և հանրային ազդեցությունը» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առաջին եռօրյա հանդիպումը, որին ներկա էին ՀՀ մարզերից և Երևանից կանայք ու աղջիկներ, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ և որոշումների կայացման գործընթացներով։
Եռօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները ՇՊ ռազմավարության, լոբբինգի գործիքակազմի և քարոզարշավների կազմակերպման վերաբերյալ։ Տեսական գիտելիքներն անմիջապես ամրապնդվեցին գործնական խմբային աշխատանքներով։
Հանդիպման ընթացքում ունեցանք նաև հետաքրքիր ու անկաշկանդ քննարկում ժողովրդավարության և լիբերալիզմի մասին :
Հանդիպման վերջին օրը մասնակիցները ծանոթացան արհեստական բանականության գործիքներին։ Մասնակիցները ոչ միայն ծանոթացան գեներատիվ չատբոտերին, այլև գործնականում կիրառեցին ԱԲ գործիքներ՝ ստեղծելով տեքստային, ձայնային և վիդեո բովանդակություն ։
Այս օրերը լի էին ակտիվ հարց ու պատասխանով, փորձի փոխանակմամբ և նոր կապերի հաստատմամբ: Մենք հավատացած ենք, որ կանանց ներուժի բացահայտումը ժողովրդավարական հասարակության զարգացման գրավականն է։

