«Հզորացնել կանանց քաղաքական հմտությունները և հանրային ազդեցությունը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական հանդիպումը։
Մասնակիցները ծանոթացան փափուկ հմտություններին (soft skills) և բանակցությունների արվեստին, ինչպես նաև դրանց կարևորությանը անձնական և մասնագիտական զարգացման գործընթացում։
Գործնական վարժությունների միջոցով յուրաքանչյուր մասնակից իրականացրեց SWOT վերլուծություն՝ բացահայտելով իր ուժեղ կողմերը և զարգացման հնարավորությունները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հաղորդակցման հմտություններին, հանրային խոսքի հիմնական սկզբունքներին՝ ինչպես խոսել վստահ, ինչպես ճիշտ ձևակերպել միտքը, ինչպես արդյունավետ օգտագործել մարմնի լեզուն, ինչպես ճիշտ աշխատել տեսախցիկների առջև
Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև այլ հետաքրքիր հանդիպումներ։

