Skip to content

«Հզորացնել կանանց քաղաքական հմտությունները և հանրային ազդեցությունը»

🗣️«Հզորացնել կանանց քաղաքական հմտությունները և հանրային ազդեցությունը» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը Ազգային ժողովի պատգամավորների հետ։

🔘Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ՝ Հերիքնազ Տիգրանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և Զարուհի Բաթոյանը, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ՝ Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը և Իրինա Գասպարյանը: Նրանք ներկայացրին իրենց քաղաքականություն մտնելու ճանապարհը և մոտիվացիան, ինչպես նաև խոսեցին քաղաքական և մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպած մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև ձեռքբերումների մասին: Պատգամավորները նշեցին նաև իրենց կուսակցությունների ներսում կանանց մասնակցության, քվոտաների ներդրման կարևորության մասին: Ե՛վ իշխանական, և՛ընդդիմադիր պատգամավոները խրախուսեցին հանդիպման մասնակից կանանց ունենալ իրենց դերը մեր երկրի զարգացման համար:

🔎Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, լսելու պատգամավորների տեսակետներն ու ստանալու անմիջական հետադարձ կապ։

📌Հանդիպման ավարտին պատգամավորները հանդես եկան ոգևորող և մոտիվացնող ուղերձներով՝ կարևորելով երիտասարդների և կանանց ակտիվ մասնակցությունը հասարակական ու քաղաքական գործընթացներին։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02mJKKT5W9tv5atGndcyaXDiGgyD8RfQ2meB6JZ1vQwYcRkG6ScyfLzPtEyazHAGZUl