Սոսե ՀԿ-ն շարունակում է «Կվինա թիլ Կվինա» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող հանդիպումների շարքը։ Այս անգամ մեր հանդիպումները իրականացվել են Գորիս համայնքում՝ կանանց և երիտասարդ աղջիկների համար։ Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ անդրադարձել ենք ընտանիքի պլանավորման և դրական ծնողավարման կարևոր թեմաներին՝ քննարկելով նաև կանանց վերարտադրողական առողջությանը, երեխաների սեռական կրթությանն ու ընտանիքում առողջ և վստահելի հարաբերությունների ձևավորմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվել են երեխաների հետ արդյունավետ հաղորդակցության ձևերն ու առանձնահատկությունները՝ տարբեր տարիքային փուլերին համապատասխան։
Քննարկվել են նաև ծնողներին հանդիպող ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաև երեխաների դաստիարակության մեջ հաճախ հանդիպող սխալ մոտեցումներն և կարծրատիպերը, որոնք կարող են խոչընդոտել երեխայի լիարժեք զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանն ու ընտանիքում առողջ հարաբերությունների կառուցմանը։
Հանդիպումներն անցել են ակտիվ և անմիջական քննարկումների ձևաչափով․ մասնակիցները կիսվել են իրենց փորձով, պատմություններով և անձնական օրինակներով՝ ստեղծելով բաց ու վստահելի միջավայր փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման համար։

