Skip to content

«Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի տեղայնացումը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի դիմակայուն սահմանամերձ համայնքների համար»

ՈՒրախությամբ տեղեկացնում ենք, որ մեկնարկել ենք «Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի տեղայնացումը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի դիմակայուն սահմանամերձ համայնքների համար» ծրագիրը,  որն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի ընդհանուր նպատակն է ուժեղացնել կանանց նշանակալի մասնակցությունը խաղաղաշինության և անվտանգության գործընթացներում, միաժամանակ զարգացնել կանանց և երիտասարդների կարողությունները՝ տեղական որոշումների կայացման և դիմակայունության ամրապնդման նախաձեռնություններում ներգրավվելու համար՝ ապահովելով  գործողությունների ծրագրի (NAP) միջոցառումների կայուն իրականացումը: