Հերթական արդյունավետ հանդիպումը Գորիս համայնքում․
Դրական ծնողավարումը երեխայի հետ հարգալից, կառուցողական հարաբերություններ ստեղծելու արվեստն է։ Երեխայի համար կարևոր է զգալ, որ իրեն լսում են, հասկանում և ընդունում։
Երեխայի հետ հաղորդակցվելիս կարևոր է առաջնորդվել հետևյալ մոտեցումներով․
Երբեք մի՛ պիտակավորեք երեխային։
Թույլ տվեք երեխային արտահայտել իր զգացմունքները՝ առանց անմիջապես քննադատելու։
Խուսափե՛ք մեղադրանքներից և խոսե՛ք ձեր սեփական զգացմունքների մասին։
Ճանաչե՛ք երեխայի անկախությունը․ ընդունե՛ք, որ ձեր երեխան մեծանում է, ունի իր սեփական կարծիքը և անձնական տարածքի իրավունքը։
Երեխայի հետ ջերմ, հարգալից և վստահության վրա հիմնված հաղորդակցությունը կարևոր հիմք է նրա անվտանգ և առողջ զարգացման համար։

