Մարտի 26 – 28-ը Գորիսի Եղևնուտ հյուրանոցում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց՝ Կանանց հզորացում` որոշումների կայացման գործընթացում, ծրագրի շրջանակներում: Սյունիքի մարզի շուրջ 35 քաղաքականությամբ հետաքրքրված կանայք բարելավվեցին իրենց գիտելիքները հանրային խոսքի ներկայացման, մամուլի հաղորդագրություն կազմելու, մամուլի ասուլիս կազմակերպելու և ինչպես շփվել լրատավամիջոցների հետ թեմաներով: Ծրագիրը իրականացնում է Սոսե ՀԿ-ն՝ Շվեդական գործընկեր կազմակերպության աջակցությամբ: Հանդիպման ընթացքում հաջողության հասած կանայք ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, որը ավելի ոգեշնչեց մասնակիցներին: Դասընթացավար Վարուժան Ավանեսյանը եռօրյա դասընթացի ընթացքում իր պրոֆեսիոնալ հմտություններն ու գիտելիքները փոխանցեց մասնակիցներին: