#ԳործԿա «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ը փնտրում է մարքետինգի մասնագետ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող, ՄԹ-ում Մերձավոր Արևելքի Հիմնադրամի և Կանանց Զարգացման ≪Ռեսուրս Կենտրոն≫ Հիմնադրամի կողմից իրականացվող ≪ԵՄ-ն կանանց համար․ տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրի համար։
Պարտականություններ?
☑️Շուկաների ուսումնասիրություն, ընկերության արտադրանքի բրենդավորում, ընկերության անվանակոչում,
☑️Նոր մոտեցում արտադրանքի դիզայնի հետ կապված,
☑️Հատուկ առաջարկների մշակում տարբեր թիրախների համար,
☑️Արտադրանքի ներկայացումը շուկայում որպես նոր բրենդ,
☑️Մրցակիցների և մրցակցային շուկայի հետազոտություն,
☑️Պատվիրատուների հայտնաբերում և բանակցությունների վարման մասնակցություն,
Հիմնական առաջադրանքներ?
☑️Օգնել բացահայտել շուկաներ,
☑️Գրել մարքետինգային ռազմավարություն,
☑️Տեղադրել գովազդներ ՖԲ օնլայն հարթակում,
☑️Ներգրավել սմմ օնլայն վաճառք իրականացնելու համար,
☑️Տալ գաղափար՝ արտադրանքի հետաքրքիր և նորովի փաթեթավորման համար,
☑️Մշակել վաճառքի ուղիները,
☑️Ստեղծել կառավարման մոդելները,
Կրթություն ▶️Բարձրագույն կրթություն /մագիստրոսի կոչում/մարքետինգի ոլորտում
Փորձ ▶️ առնվազն 10 տարվա փորձ տվյալ ոլորտում,
Ունակություններ/հմտություններ ?
☑️Սահմանված ժամկետներում հանձնարարությունները կատարելու կարողություն
☑️Ստեղծագործական, նորարար մոտեցում,
☑️Վերլուծական միտք,
☑️Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
☑️Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
☑️MS Office-ի գերազանց իմացություն, գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
☑️Լարված իրավիճակում աշխատելու ունակություն:
Հարաբերություններ?
☑️Թիմում աշխատելու կարողություն,
☑️Գործընկերների հետ երկարաժամկետ
հարաբերությունների ստեղծում:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 093 860 374: Հետաքրքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. հասցեին: Վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը: Կազմակերպությունը գտնվում է Գորիս քաղաքում: #EU4Armenia #NEF