«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն ԴԱՏԱ ծրագրի շրջանակում իրականացրեց «Կինը և անվտանգությունը» թեմայով հանրային քննարկումներ՝ Կապան, Գորիս և Ջերմուկ համայնքներում։ Հանդիպումներին մասնակցեցին մարզային և համայնքնային ղեկավարներ, քաղաքացիական հասարակության, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկումների ընթացքում բարձրացվեցին այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են արտաքին և ներքին քաղաքական ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի հարավային մարզերում բնակվող կանանց անվտանգությանը, որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցությունը։
Հանդիպումների արդյունքնում դուրս բերված զեկույցը շուտով հասանելի կլինի մեր կայքում և սոցիալական մեդիայի հարթակներում։