Հոկտեմբերի 27-30 տեղի ուենցավ հերթական հանդիպումը «Կանանց Ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագրի շրջանակներում՝ Լոռու մարզի կանանց և երիտասարդների համար։ 4-օրյա դասթնացի ժամանակ մասնակիցները ստացան նոր գիտելիքներ և հմտություններ, տարբեր խմբային աշխատանքների և քննարկումների միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ ՍՄՄ-ի, Op-ed-ի, Շահերի պաշտպանության գործընթացում մասնակցային կառավարման և մասնակցության կարևորության մասին, ինչպես նաև ստացան գիտելիքներ ծրագրերի կազմման տեխնիկական կառուցվածքի մշակման, հիմնախնդիրների սահմանման, մրցունակ ծրագրեր գրելու և տրամաբանական աղյուսակ ճիշտ կազմելու վերաբերյալ։
Ինչպես մյուս դասընթացների ժամանակ, այնպես էլ այս փուլում դասընթացներն անցան բավականին հագեցած օրակարգով, գործնական վարժություններով և հետաքրքիր քննարկումներով, դերային խաղերի միջոցով համայնքային խնդիրների ստեղծագործական ներկայացումներով ։
Քառօրյան ավարտվեց համայնքային խնդիրների լուծման պատրաստի գործողությունների հստակ ժամանակացույցի սահմանմամբ և հետագա անելիքների պլանավորմամբ։