Skip to content

«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում»

«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առաջին հանդիպումը:

🔴Հանդիպման մասնակիցները ՀՀ մարզերի այն կանայք և աղջիկներն են, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ և ցանկանում են զարգացնել իրենց կարողություններն ու գիտելիքները քաղաքականության մեջ։

🔴Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հանրային կապերի, իմիջի և նրա տեսակներին, հանրային ելույթի առանձնահատկություններին ,վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությանը։

🔴Հանդիպման ընթացքում մասնակիցները ունեցան տարբեր բնույթի հետաքրքիր և գործնական աշխատանքներ, որոնց միջոցով կարողացան էլ ավելի ամրապնդել ստացած գիտելիքներն ու կարողությունները։

📍Հանդիպումները լինելու են շարունակական և միտված են խթանելու և բարձրացնելու կանանց դերը քաղաքականության մեջ