Skip to content

«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում»

?«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Սոսե»-ի թիմը այս անգամ հավաքվել էր Ջերմուկ քաղաքում․ հանդիպման նպատակը կազմակերպության ռազմավարական պլանի վերանայումն էր։

?Եռօրյա հանդիպումների ընթացքում վերանայվեց կազմակերպության առաքելությունը, տեսլականն ու արժեքները, քննարկվեց առաջիկա 5 տարում կազմակերպության անելիքները, հիմնական առաջնահերթություններն ու ուղղությունները, սահմանվեցին ռազմավարական նպատակներն ու խնդիրները։

?Հաջորդ երկօրյա հանդիպումը կապված էր ծրագրերի վերահսկմանն ու գնահատմանը․ վերահսկման և գնահատման գործիքներին, հիմնական սկզբունքներին, ինչպես նաև ծրագրերի գնահատման համար անհրաժեշտ հիմնական ցուցիչներին և պահանջներին։

?Բացի թիմի հիմնական անդամներից՝ հանդիպմանը ներկա էին նաև կամավորներ՝ իրենց նորարական գաղափարներով և ստեղծագործ մտքերով։

#Silc, #Sose ,

#Vilnius

#strategicplanning, #teamwork

#StrengtheningWomenCapacityforProFemAdvancementsinArmenia