«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը.
Հանդիպմանը ներկա էին #ՎայոցՁորի տարբեր բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի ընթացքում և մարզային հանդիպումների ժամանակ վեր հանված խնդիրներն ու առաջարկները, որոնք վերաբերում են քաղաքական և հասարակական տարբեր գործընթացներում կանանց ներգրավվածության ցածր աստիճանին:
Մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին իրենց համայնքներում կանանց մասնակցությանը խոչընդոտող խնդիրները, եղան առաջարկներ, թե ինչպես խթանել կանանց քաղաքական ակտիվությունն ու մասնակցությունը:
Ներկա վարչական շրջանների ներկայացուցիչներին փոխանցվեցին առաջարկություններ, որոնք տեղական ինքնակառավարման մարմինները կքննարկեն և քայլեր կձեռնարկեն ՝ փոփոխելու իրենց հնգամյա ռազմավարական ծրագրերը, դարձնելով դրանք առավել թիրախային և գենդերազգայուն:
#StrengtheningWomenCapacityforProFemAdvancementsinArmenia