Նոյեմբերի 2-ին «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն «Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպում Վայոց Ձորի մարզի երիտասարդների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում, որին ներկա էին համայնքի հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցող երիտասարդները, ինչպես նաև հետաքրքրված անձինք: Ծրագրի ղեկավարը ներկայացրեց «Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը» ծրագիրը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ փոքրիկ քննարկում ծրագրի վերաբերյալ, փոխանակվեցին կարծիքներ, որից հետո մասնակիցները գրեցին իրենց առաջարկները՝ կանանց ու երիտասարդների ներգրավվածությունը քաղաքանության մեջ խթանելու վերաբերյալ: Երիտասարդները շատ ակտիվ և ոգևորված էին քննարկումների ժամանակ: